News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իզունորի Օնոդերան չի բացառել, որ Տոկիոն կհարվածի ամերիկյան Գուամ կղզու ուղղությամբ արձակված հյուսիսկորեական հրթիռներին՝ օգտագործելով հավաքական ինքնապաշտպանության իրավունքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։

Նախարարը հստակեցրել է, որ Գուամում ամերիկյան բազաներին հարվածելու պարագայում «չի կարելի ասել, որ ԱՄՆ–ի զսպման եւ հարվածային ուժերի բավարար չլինելը կրիտիկական կլինի Ճապոնիայի գոյության համար»։ Օնոդերան նաեւ ընդգծել է, որ Ճապոնիան պատրաստ է ցանկացած իրադրության։

Ինչ վերաբերում է ԿԺԴՀի հայտարարությանը, համաձայն որի՝ Գուամի ուղղությամբ արձակված հրթիռները կթռչեն Ճապոնիայի երեք պրեֆեկտուրաների վրայով, Օնոդերան հայտարարել է, որ իր նախարարության խնդիրն է «ապահովել Ճապոնիայի անվտանգությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ