News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

 

Օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38...39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 11-ին պասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +34+36,

Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Լոռիում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+32,

Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +27+32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +37+38,

Արարատում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +37+38,

Արմավիրում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +37+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +37+38,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +19+24, ցերեկը` +36+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +29+32,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +33+36:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ