News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է տնտեսական դիվանագիտություն վարի հնարավոր բոլոր երկրների հետ։ Այս մասին օգոստոսի 10–ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ազդել են նաեւ Հայաստանի վրա, սակայն ոչ միայն։ Ուղեծրում է հայտնվել նաեւ Ադրբեջանը, որն առեւտուր է անում Ռուսաստանի հետ կամ այնտեղի աշխատանքային միգրանտներից փոխանցումներ տանում։ «Բայց Ռուսաստանը մեզ համար եղել եւ մնում է առաջնային երկրներից մեկը՝ նաեւ տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Մի շարք այլ երկրներ եւս գոյություն ունեն, որոնց ցանկը մենք հաստատեցինք վերջին նիստերից մեկում», - հավելեց Քոչարյանը։

Հիշեցնենք , որ այդ երկրների թվում են Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Չինաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄԷ–ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լիբանանը, Բենիլյուքսի երկրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ