News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ավելի քան 27 հազար եվրո է ծախսել՝ մասնավոր ինքնաթիռով դեպի Հռոմ «դժվարին» թռիչքի համար։ Ուղեւորության ընթացքում նա ստիպված է եղել փաստաթղթեր կարդալ ու նշումներ անել, փոխանցում է The Independent-ը։

Պարբերականի տվյալներով՝ Access Info իսպանական իրավապաշտպան կազմակերպությունը մի քանի տարի փորձել է եվրոպացի պաշտոնյաներին համոզել բացահայտել ծախսերի մասին տեղեկությունը։ Հենց նրան է հաջողվել իմանալ ինքնաթիռի վրա 27.05 հազար եվրո ծախսելու մասին։

Յունկերի մամուլի քարտուղարի օգնական Մինա Անդրեեւան հստակեցրել է, որ նման ծախսերն արդարացված են նրանով, որ տոմս գնելու հնարավորություն չի եղել, ուստի պետք էր մասնավոր ինքնաթիռ վարձակալել։ Բացի այդ՝ Յունկերի հետ մեկնել են պաշտոնական պատվիրակության եւս 7 անդամներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ