Բլոգեր Դենի Վինջեթը հրապարակել է iPhone 7s-ի, 7s Plus-ի եւ 8-ի տեսագրությունը։ Դրա հեղինակը նաեւ համեմատում է սմարթֆոնները iPhone 7-ի եւ 7 Plus-ի հետ, փոխանցում է Lenta-ն։
Երեք նոր սարքավորումներն էլ ապակե կաղապար են ստացել։ Աղբյուրների խոսքով՝ դա արված է iPhone-ի անլար լիցքավորման «հարցը լուծելու» նպատակով։ Վինջեթի խոսքով՝ 7s-ի շրջանակը պողպատե է, իսկ 7-ինը՝ ալյումինե։ iPhone 8-ի դիզայնը միանգամայն այլ կլնի։ Չափերով այն ավելի մեծ է վերջին երկուսից, իսկ էկրանը զբաղեցնում է առջեւի գրեթե ամբողջ մակերեսը։
iPhone 8-ը կներկայացվի Apple-ի ամենամյա շնորհանդեսին՝ 2017 թվականի աշնանը։