News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Վեոլիա ջուրն» ու ՀՀ Կառավարությունն ունեն պայմանագիր, որում առկա սակագնային համաձայնագիր հավելվածում սահմանված է, թե 2018թ.-ին ինչքան պետք է լինի ջրի սակագինը: Այս մասին NEWS.am-ին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Ո՞վ է ասում, որ պայմանագիր կա, թե առաջիկա երկու տարում չպետք է սակագինը բարձրանար: Կառավարության հետ պայմանագրում կա սակագնային համաձայնագիր, որով էլ սահմանված է, որ 2018թ.-ին ջրի բազիսային սակագինը պետք է լինի 186 դրամ: Անկախ ամեն ինչից՝ 2018թ.-ին ջրի սակագինը 180 դրամից դառնալու էր 186 դրամ: Մենք որեւէ ձեւով չենք կարող փոփոխության ենթարկել պայմանագրի կետը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նշենք, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունն օգոստոսի 7-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու պահանջով: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ): Ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որն էլ առաջարկվում է հասցնել 58.3-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ