News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով, առաջին կիսամսյակում Հայաստանի արդյունաբերությունը վատ արդյունքներ ցույց չի տվել։ Մասնավորապես, արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 100․7 մլրդ դրամով կամ էլ 12․4 տոկոսով։ Ճիշտ է, արտադրանքի ծավալն ինքնին նշված ժամանակաշրջանում մեծ չէ, դոլարով արտահայտված՝ 1․6 մլրդ դոլարից էլ քիչ։

Երկնիշ ցուցանիշ հիմնականում ապահովել է վերամշակող արդյունաբերությունը։ Արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի ընդհանուր տեմպում  (վերոնշյալ 12․4 տոկոսում) վերջինի մասնակցությունը արտահայտվել է հարաբերական 10․5 տոկոսով։ Իսկ վերամշակող արդյունաբերության մեջ առանձնացել են միայն սննդամթերքի, ըմպելիքների ու ծխախոտային արտադրանքի արտադրությունը, նաեւ մետաղների արդյունահանման հետ կապակցված հիմնական մետաղների արտադրությունը։

Լեռնահանքային արդյունաբերությունն ու բաց հանքերի վերամշակումը ապահովել են աճի ընդհանուր տեմպի 1․6 տոկոսը։ Իսկ բնական մենաշնորհների  (բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարում եւ այլն)  ոլորտում ընկերությունների ավանդն արտահայտվել է խորհրդանշական 0․2 տոկոսով։

Ըստ ավելի քան 2․8 հազար ձեռնարկությունների հաշվետվության՝ արդյունաբերության մեջ անձնակազմի միջին թիվը կրճատվել է մեկ տարում ավելի քան 1․3 հազարով կամ 1․7 տոկոսով։ Միաժամանակ աճել է աշխատանքի արտադրողականությունը՝ 17․2 տոկոսով։

Այստեղ կարող են լինել մի քանի բացատրություններ։ Ենթադրենք, կրճատվել է փոքր ձեռնարկությունների, նաեւ անհատ ձեռներեցների թիվը, որոնք միայն թղթի վրա գոյություն ունեն։ Կամ էլ աճել է ստվերը զբաղվածության ոլորտում։ Այդ դեպքում արդյունքը, ըստ էության, կլինի աշխատանքի արտադրողականության արհեստական աճը։ Բայց չի բացառվում նաեւ առկա աշխատակիցների վրա ծանրաբեռնվածության բարձրացումը։

Արտադրանքի իրացման ընդհանուր ծավալում  (առանց ԱԱՀ-ի ու ակցիզահարկի)  հաշվետու կիսամյակում արտահանման մասնաբաժինը գերազանցել է 43 տոկոսը։ Նկատենք, որ ԱՊՀ երկրներին է բաժին ընկնում նշված ձեռնարկությունների արտադրանքի արտահանման միայն 22 տոկոսը։ Բայց դրական տեղաշարժ կա՝ ԱՊՀ մասնաբաժինը մեկ տարում ավելացնել է 3 տոկոսային կետով։

Ընդհանուր առմամբ արտահանումը կարելի է այսպես ներկայացնել՝ ԱՊՀ երկրներ (հիմնականում Ռուսաստան) արտահանվում են ոգելից խմիչքները, մասնավորապես կոնյակ։ Բերքահավաքի ժամանակ այդ ապրանքներին գումարվում են նաեւ թարմ բանջարեղենն ու մրգերը։ Մետաղների հանքաքարն ու խտանյութը գրեթե ամբողջությամբ այլ երկրներ է  արտահանվում։ Նույնը վերաբերում է նաեւ հայրենական արտահանման առաջատար հոդվածներից մեկին՝ ծխախոտային արտադրանքին։ Օրինակ հաշվետու կիսամյակում ԱՊՀ մասնաբաժինը այդ արտադրանքի արտահանման մեջ չի հասել նույնիսկ 7 տոկոսի։

Սմբատ Գրիգորյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ