News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը մարզերում օպտիմալացնում է մի շարք բուժհաստատություններ։ Այս մասին որոշումը կայացվել է օգոստոսի 10-ի տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում։

Տարածքների եւ մահճակալների թվի նվազեցումը բացատրվում է անհրաժեշտության բացակայությամբ։ Ազատված տարածքները ծրագրվում է հանձնել պետական գույքի կառավարման հանձնաժողովին։ Սպասարկման ծախսերը կրճատելով՝ ծրագրվում է խնայել 200 մլն դրամ (շուրջ 415 հազար դոլար)։

Մասնավորապես՝ կփոքրացնեն Աշտարակ քաղաքի եւ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բժշկական կենտրոնների տարածքները։ Մարզում երեք բժշկական կենտրոն կմնա (Աշտարակ, Ապարան եւ Թալին քաղաքներում), երեք առողջապահական կենտրոն (Արտենի, Ծաղկահովիտ, Արագած գյուղերում) եւ առաջնային առողջապահության երեք կենտրոն (15 գյուղ է ներառված)։ Ծրագրվում է նաեւ կրճատել Լոռու Մարզի Ստեփանավանի շրջանի բուժհաստատությունների ակտիվները։ 

Արդյունքում, մարզում 5 բուժկենտրոն կմնա (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում), 4 պոլիկլինիկա եւ հոգեբանական դիսպանսեր՝ Վանաձորում, առաջնային առողջապահության 19 բուժհաստատություն (Ախթալա քաղաքում, Դսեղ, Մեծավան, Մեծ Պարնի եւ այլ գյուղերում)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ