News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ից  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած  «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, դադարեցրել է հացադուլը:

20 օր հացադուլի մեջ գտնվող Վարդան Գերավետյանը իր պաշտպանի միջոցով ուղերձ է հղել ՝  նշելով, որ իրենց  նպատակն էր բարձրաձայնել եւ  իրազեկել  ժողովրդին այս պահին առկա իրենց  կողմից ներկայացված խնդիրների մասին։

«Հացադուլի դադարեցումը չի նշանակում պայքարից հրաժարվել, մենք աչալուրջ հետեւում  ենք երկրում կատարվող իրադարձություններին ե  միշտ պատրաստ ենք լինել մեր բազմաչարչար, կեղեքվող հայ ժողովրդի կողքին»,- ասել է Վարդան Գերավետյանը։

  Նա հացադուլ  էր հայտարարել հետեւյալ պահանջներով եւ պատճառաբանությամբ՝

1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին եւ բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման համար։

2) Առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերի» անդամներին, տեղափոխել նրանց ընդհանուր բանտախցերից առանձնացված բանտախցեր։ Քանի որ նրանց  խցերում պարբերաբար խուզարկություններ են կատարվում,  ինչը ապագայում հանգեցնելու է լարվածության եւ չի բացառվում՝ նաեւ բախումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ