News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում  շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետեւանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան եւ համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության  հիմքի կառուցումը:

Արցախի քաղաքաշինության նախարարության փոխանցմամբ, 17 առանձնատներում արդեն  իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, եւս 17-ում`այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ:

Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաեւ քանդման, տարածքի հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը  շուտով նոր տեսք ու շուք կստանա:

Շինհրապարակում քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, իսկ այսօր խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ`որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին եւ որակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ