News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է Ռաքքայից հայ եւ ասորի մի քանի ընտանիքների ազատել, որոնք քաղաքից չէինք կարողացել հեռանալ «Իսլամական պետության» կողմից այստեղ վերահսկողություն հաստատելուց հետո: Այս մասին գրում է «ԱԿՕՍ» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի քրդաբնակ շրջանում աշխատող անկախ լրագրող Մեսութ Մուհամմեդին:

Ազատագրված հայուհիներից Սաուս Կարապետյանը պատմել է, որ «Իսլամական պետության» զինյալներն իրենց ստիպել են գլխաշոր կրել, սակայն, մահմեդական կանանցից տարբերվելու համար, դեմքը չծածկել: Մյուս հայերն էլ պատմել են պարբերաբար ծաղրի ու ստորացումների ենթարկվելու, հսկայական տուրքեր վճարելու հարկադրանքի մասին:

«Իսլամական պետության» կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մեծ մասն ապաստան է գտել Հասաքե քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ