News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն եւ ամենայն բարիք:

«Լինելով հայկական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիկներից մեկը՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել մարզաձեւի զարգացման եւ տարածման գործում: 

Ձեր փայլուն մրցելույթները Երեւանի «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի կազմերում վառ հիշողություններ են թողել մարզասերների շրջանում: Բարձր գնահատականի է արժանի նաեւ Ձեր երկարամյա մարզչական աշխատանքը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ