News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանն ԱՄՆ-ին ու Հյուսիսային Կորեային կոչ է արել «զգուշավորություն ցուցաբերել» խոսքում ու գործողություններում, երբ երկու երկրներն ակտիվացրեցին իրենց պատերազմական հռետորաբանությունը, փոխանցում է AFP-ն։

ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Գեն Շուանը կողմերին կոչ է արել խուսափել «հին ուղուն վերադառնալուց՝ ուժ ցուցադրելով եւ մշտապես ուժգնացնելով լարվածությունը»։

«Կորեական թերակղզում դրությունը շատ բարդ ու զգայուն է։ Մենք համապատասխան կողմերին խոսքերում ու գործողություններում զգուշավորություն ցուցաբերելու եւ իրադրության լարվածության թուլացման ինչպես նաեւ փոխադարձ վստահության ամրապնդման հարցում իրենց ավանդն ունենալու կոչ ենք արել»,- ասել է Գենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ