News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ցանկացած մայրաքաղաքի զարդը, որպես կանոն, դրա կենտրոնական մասն է։ Նույնը կարելի է ասել Երեւանի մասին՝ հենց կենտրոնում է հուշարձանների, հյուրանոցների, ռեստորանների, բուտիկների ու սրճարանների մեծ մասը, հենց կենտոնն է ձգում զբոսաշրջիկներին ու մայրաքաղաքի հյուրերին։

Մինչդեռ կենտրոնն էլ զուրկ չէ բացասական դրսեւորումներից, որոնք բնորոշ են մայրաքաղաքի մյուս թաղամասերին եւ երկրի մյուս քաղաքներին։ Հենց «Հանրապետություն» մետրոյի կայարանի հարեւանությամբ ու Կառավարական շենքից ոչ հեռու, Հանրապետության կենտրոնական հրապարակում, նաեւ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկի՝ Վերնիսաժի հարեւանությամբ շատ անհրապույր տեսարան է։ Աղբ, գարեջրի շշեր, մերկ հող, որտեղ ժամանակին գազոններ են եղել։

Վերջերս վարչապետը պատերազմ է հայտարարել աղբանոցներին ու ընդհանուր աղբին։ Կարծես այս կոչը ոչ բոլորն են լսել։ Առայժմ այն վայրում, որտեղ պետք է գազոն լինի, աշխատողները գովազդային վահանակն են տեղադրում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ