News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մի շարք փաստեր հաստատում են, որ տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատունը կառավարում է տեղի ընդդիմության գործողությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ցանկացած երկրում՝ Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայում, կան մի շարք փաստեր, երբ ամերիկյան դեսպանատունը բառացիորեն ղեկավարում է գործընթացները, այդ թվում ընդդիմության գործողությունները»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով, Ռուսաստանի շատ քաղաքացիներ են աշխատում ամերիկյան դեսպանատանը, որպես տեղում աշխատանքի ընդունվածներ։ «Վիեննայի հռչակագրով, եթե դու ընդունում ես անձնակազմ տվյալ երկրում, որտեղ դեսպանատունն է, այդ անձնակազմը կարող է միայն տեխնիկական լինել՝ վարորդներ, տպագրողներ եւ այլն։ Նրանք իրավունք չունեն զբաղվել դիվանագիտական գործունեությամբ, այդ թվում քաղաքական հարցերով»։

Այդուհանդերձ, նա շեշտել է, որ ռուսական կողմը հաճախ է բացահայտել դեպքեր, երբ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնց տեղում են աշխատանքի ընդունել, շրջել են մարզերով, բնակչության շրջանում հարցումներ իրականացրել՝ թե ինչպես են նրանք վերաբերվում նահանգապետին, կամ դաշնային կենտրոնին։

«Նման իրավիճակներում մենք պարզապես քաղաքավարորեն մեր ամերիկացի գործընկերներին խնդրում ենք դադարեցնել այդ մարդկանց հետ ծառայողական հարաբերությունները։ Կարծում եմ, որ նրանք իրենք դա միջամտություն չեն համարում, քանի որ նախ՝ նրանց ամեն ինչ կարելի է, երկրորդ՝ դա նրանց արյան մեջ է»,- ամփոփեց Լավրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ