News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում բնապահպանական մշակույթը բոլոր ոլորտներում շատ թույլ է արտահայտված։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։ Նրա խոսքով՝ այդ իմաստով շատ կարեւոր է բնապահպանական կրթությունը։ «Դա կրթության նախարարության հետ մեր մշտական պայքարն է, որն այն անհրաժեշտ չի համարում»,-հավելեց փորձագետը։

Կարինե Դանիելյանը նկատեց, որ Հայաստանի համար օգտակար կլիներ բնապահպանական ոստիկանության ստեղծումը։ Դրա հետ կապված՝ նա հիշեցրեց փոխքաղաքապետի պաշտոնում իր փորձը։ Այդ շրջանում իր նախաձեռնությամբ նման ստորաբաժանում է ստեղծվել։

«Մարդկությունը թեւակոխել է մի ժամանակաշրջան, երբ իր իսկ գործունեության պատճառով տուժում է մոլորակը։ Յուրաքանչյուր տարի ռեկորդային է հայտարարվում՝ տաքության, ցրտի, բնական երեւույթների, անոմալիաների պատճառով։ Տարեցտարի ավելանում է բնական աղետների թիվը, մեծանում  է տնտեսական վնասն ու տուժածների թիվը Բայց մարդկությունը, ես չեմ խոսում փորձագետների մասին, առանձնապես չի հասկանում, թե ի՞նչ է տեղի ունենում»,-նշեց բնապահպանը։ Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրների ղեկավարներին նամակներ է հղել, որտեղ ընդգծվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա կայուն զարգացման սկզբունքների ու նպատակների մասին, եւ յուրաքանչյուր ոք պետք է մասնակցի այդ գործընթացներին, այդ պատճառով կրթությանը մեծ ուշադրություն պետք է հատկացնել։

«Հայաստանի դպրոցներում համապատասխան առարկան ներառելու միայն խոստումներ են տրվում»,-նշեց Կարինե Դանիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ