Եգիպտոսում Ալեքսանդրիայի արվարձանում երկու գնացքների բախումից զոհվել է առնվազն 28 մարդ, ևս 50-ը տուժել է։ Այս մասին հայտնել է Youm7-ը՝ վկայակոչելով շտապ օգնության տեղի ծառայության ղեկավարին։
Նշում են, որ զոհերի ու տուժածների ճշգրիտ քանակը դեռ պարզվում է։ Տուժածներին կհոսպիտալիզացնեն մոտակա հիվանդանոցներ։ Արդեն հոսպիլաիզացվել է 22 մարդ։