News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աճել է Հայաստան արտադրական սարքավորումների օդային ներմուծումը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը։

Հիմնական աճը բաժին է հասնում ոչ թե սպառողական ապրանքներին, այլեւ սարքավորումներին ու արտադրական գծերին, հայտնել է նա։

Օդային բեռնափոխադրումների տեմպերը, հավելել է Առաքելյանը, պահպանվում են, ու բացառված չէ, որ ընդհանուր տարվա արդյունքներով կկազմեն 25-30 հազար տոննա։

«Զվարթնոց» օդանավակայանով բեռնափոխադրումները 2017-ի հունվար- հուլիս ամիսներին կազմել են 12․7 հազար տոննա, ինչը 59․7 տոկոսով գերազանցում է 2016-ի այդ նույն ցուցանիշը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ