News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած Հյուսիսային Կորեայի նկատմամբ կոշտ հռետորաբանությանը, նախընտրում է իրավիճակի խաղաղ կարգավորումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահը հստակ հասկացրել է, որ ինքը նախընտրում է դիվանագիտական կարգավորումը»,- ասել է Թիլերսոնը Նյու Ջերսիում նախագահի, նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի ու ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերի հետ հանդիպման արդյունքներով։ Հեռուստաալիքները հեռարձակել են Թիլերսոնի ու ԱՄՆ նախագահի ելույթը՝ աշխատանքային հանդիպման արդյունքներով։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Փհենյանն ու Վաշինգտոնը փոխանակել են մի շարք սպառնալից հայտարարություններ։ Սկզբում Դոնալդ Թրամփն է Հյուսիսային Կորեային սպառնացել պատասխանել «կրակով ու բարկությամբ», եթե նրա կողմից ԱՄՆ-ի համար իրական սպառնալիք լինի։ Ի պատասխան՝ Փհենյանից հայտնել են, որ ուսումնասիրում ե Գուամ կղզու վրա գտնվող ամերիկյան ռազմակայանին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը։ Դրան ի պատասխան՝ Թրամփը խոստացել է, որ եթե Կիմ Չեն Ընը «որեւէ բան անի Գուամի հետ, Հյուսիսային Կորեայի հետ տեղի կունենա այնպիսի իրադարձություն, որը դեռ աշխարհը երբեւէ չի տեսել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ