News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ԱԳՆ-ն Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինկիին անվանել է «ազգի թշնամի»։ Այս մասին ասվում է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է VTV-ն։

«Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին հռչակվում է Սիմոն Բոլիվարի հայրենիքի թշնամի՝ Վենեսուելայի ներքին գործերին տեւական միջամտության ու մեր ժողովուրդների պատմականորեն ձեւավոված երկկողմանի հարաբերությունները խափանելու ցանկության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ՝ գերատեսչությունը համարում է, որ Վենեսուելայի կառավարությունը շարունակելու է ամրապնդել հարաբերությունները պերուացիների հետ՝ «չնայած Պերուն ղեկավարող վերնախավերի գործողություններին»։

Ավելի վաղ Պերուի ԱԳՆ-ն որոշել էր երկրից արտաքսել Վենեսուելայի դեսպանին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ