News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ հայտնելով, որ չի զրուցելու նրա հետ, քանի դեռ երկրում չի վերականգնվել ժողովրդավարությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր Նիկոլաս ՄԱդուրոն խնդրել է հեռախոսզրույց նախագահ Թրամփի հետ․․․ Թրամփն ուրախությամբ կզրուցի Վենեսուելայի առաջնորդի հետ, հենց այդ երկրում վերականգնվի ժողովրդավարությունը»,- ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Սպիտակ տանն այս մերժումը բացատրել են նրանով, որ Թրամփը իր պաշտոնակալության պահից սկսած՝ պահանջում է արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ժողովրդի հանդեպ ճնշումների դադարեցում, սակայն այդ բոլոր կոչերը Վենեսուելան անպատասխան է թողել։

«Դրա փոխարեն Մադուրոն ընտրել է բռնապետի ուղին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ