News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ոչ մի նոր բան չի ակնկալում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Իր կարծիքը նա արտահայտել է օգոստոսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ հանդիպումը ծրագրված է Նյու Յորքում սեպտեմբերին։

Իր ելույթը նախկին պատգամավորը սկսել է ԱԳՆ-ի հասցեին քննադատությունով։ «ԱԳՆ-ն, ըստ էության, թանկարժեք հաճույք է։ Ցանկացած երկիր, որը ձգտում է իր քաղաքականության առաջ մղմանն ու անվտանգության ապահովմանը, պետք է ուժեղ ԱԳՆ ունենա։ Ցավոք, Հայաստանի ԱԳՆ-ն այդպիսին չէ»,- համարում է Արշակյանը։

Նախկին պատգամավորի գնահատականով՝ այդ կառույցն ավելի շատ հիշեցնում է պրոտեժեների հավաքատեղի։ Կադրերի համալրման համակարգը նախկինում էլ է կոռումպացված եղել։ ԱԳՆ-ն թույլ է։ «Բայցեւայնպես դրա թեկուզ ոչ արդյունավետ աշխտանքը կարեւոր է։ Քանի որ ոչինչ փոխել պետք էլ չէ։ Ստատուս քվոն հարմար է»,- համարում է նախկին պատգամավորը, հավելելով, որ Արցախը հիմա ազատագրված է ու միացված Հայաստանից։

Նախկին պատգամավորը պատմական էքսկուրս կազմակերպեց, Հայաստանի ու Ղարաբաղի բաժանմանը նախորդող իրադարձություններն անվանելով ավազակային։ «Ոչինչ չպետք է փոխվի գալիք հանդիպման ժամանակ։Կարգավիճակի դիմաց տարածքներն անիմաստ է քննարկել»,- վստահեցրեց նախկին պատգամավորը։

Նրա խոսքով՝ դիվանագիտության մեջ կարելի է շատ խոսել ու ոչինչ չանել։ Զուգահեռաբար, նա հիացմունքով հիշեցրեց Ռուսաստանին Բալթյան երկրների, Ուկրաինայի, Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի ազդեցության ոլորտից դուրս մղելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը։  ԱԳՆ-ի վատ աշխատելու մասին հավաստիացման ու դրական արդյունքի՝ ստատուս քվոյի պահպանման միջեւ հակասությունն Արշակյանը բացատրեց հանգամանքների հաջող զուգադիպությամբ։

Նախագահների մակարդակով հնարավոր հանդիպման առթիվ նախկին պատգամավորը բարեհաճ արտահայտվեց։ «Հակառակորդին պետք է մոտիկից տեսնել ու, ինչպես Իվան Ահեղն էր ասում, նրա էությունը ճանաչել»,- հայտնեց Արշակյանը։ Նախկին պատգամավորը նույնիսկ նպատակահարմար համարեց հիշեցնել, որ ինքնորոշման միտումի հիմնադիրը ԱՄՆ-ն է եղել։ Քննադատության որոշակի մասնաբաժին բաժին ընկավ նաեւ նախագահներին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ այն կապակցությամբ, որ հասարակությունը տեղեկացված չէ բանակցային գործընթացի մանրամասների մասին։

Ընդ որում նախկին պատգամավորը շեշտեց, որ կողմը, որը փորձում է պատերազմ սկսել, կպատժվի։ Սակայն նա որեւէ բան չկանխատեսեց։ «Աշխարհում երեք անկանխատեսելի երկրներ կան՝ Հյուսիսային Կորեան, Ռուսաստանն ու Իրանը»։ «Իսկ բանակցությունները պետք է շարունակվեն։ Բայց այն շրջանակում, որը մեզ առաջարկոմ է ՄԽ-ն»,- նշեց նախկին պատգամավորը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ