News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ղազախստանի Տարազ քաղաքի բարձրաստիճան ոստիկանները փողոցում ծեծկռտուք են սկսել։ Տեղի ունեցածը տեսագրվել է մոտակայքում գտնվող ռեստորանի տեսախցիկով, որտեղ վեճից առաջ իրավապահները ոգելից խմիչք էին օգտագործել, հայտնում է Tengrinews.kz-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։ Վիճաբանության մասնակիցներին էին Բայզակի շրջանի բնակչության սպասարկման կենտրոնի ղեկավար Մ․Ժետպիսբաևը, Ժամբըլայի շրջանի ներքին գործերի բաժանմունքի քրեական ոստիկանության վարչության պետ Ե․ Բեկտուրգանովը ու ենթադրաբար՝ Ժամբըլայի շրջանի ծայրահեղականության դեմ պայքարի վարչության ղեկավար Մ․ Ումբետալիևը։

Հենց Ումբետալիևն է դանակով զինված եղել ու մի քանի վիրավորում է հասցրել իր գործընկերներին։ Համացանցում հրապարկված կադրերում երևում է, թե ինչպես է մուգ գույնի վերնաշապիկով տղամարդը հարձակվում ու երկու անգամ դանակով հարվածում իր հակառակորդներին։

Ժետպիսբարը, որը վիրավորվել էր կրծքի մասից, հիվանդանոց է տեղափոխվել, Բեկտուրգանովը, որին դանակով հարվածել էին ուսի ու կոնքի մասից, հրաժարվել է հոսպիտալիզացումից։ Իսկ կասկածյալի գտնվելու վայրը հայտնի չէ՝ նրան հիմա որոնում են։ Հարուցվել է քրեական գործ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ