News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ջավախքի Ախալքալաք քաղաքի ու մյուս բնակավայրերի բնակիչներին, որոնք հիմնականում հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել, ասվում է Վրաստանի կրթության ու գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»։

Դասընթացները կազմակերպելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական դպրոցը՝ Ախալքալաքում Հայ Առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ։

Վրաստանի կրթության ու գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին հայտնել է, որ Ժվանիայի անվան դպրոցը պատրաստել է 130 շարժական խմբեր Ջավախքի համար, որպեսզի նրանք ուղեւորվեն այն վայրեր, որտեղ կա վրացերենի ուսուցման պահանջ։

Ախալքալաքում, որտեղ հայերը կազմում են բնակչության 80 տոկոսը, շատերն ընդամենը կենցաղային մակարդակի վրա են տիրապետում պետական լեզվին։ Դա նրանց խանգարում է ինտեգրվել վրացական հասարակությանն ու դառնալ իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ։ Փորձագետները վստահ են, որ նոր դասընթացների շնորհիվ այդ իրավիճակն արմատապես կփոխվի։ Ըստ բնակչության մարդահամարի, որը իրականացվել է 2014-ի նոյեմբերին, Վրաստանում ապրում է 168․1 հազար հայ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ