News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լաոսի վարչապետ Տխոնգլուն Սիսուլիտը հայտնել է, որ երկիրն իր բոլոր զինվորականներին դուրս կբերի Կամբոջայի տարածքից, ինչպես պահանջել է Կամբոջայի վարչապետ Խուն Սենը, հայտնում է «Սինհուան»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խուն Սենն արտահերթ այցելություն կկատարի Լաոս՝ լաոսցի զինվորականներին Կամբոջայի տարածքից դուրս բերելու մասին իր պահանջը քննարկելու համար։

Այսօր մենք ազնիվ ու բարեկամական քննարկում ունեցանք․․․ ու ես բոլոր համապատասխան մարմիններին կարգադրեցի իրենց զինծառայողներին դուրս բերել այս տարածքից մինչեւ վաղը»,- հայտնել է Սիսուլիտը Խուն Սենի հետ հանդիպումից հետո։

Ուրբաթ Խուն Սենը հայտնել էր, որ այս տարվա ապրիլից Կամբոջայում են գտնվում 30 լաոսցի զինվորականներ ու պահանջել էր նրանց հանել երկրից մինչեւ օգոստոսի 17-ը, սպառնալով ռազմական պատասխանով։ Վարչապետը շեշտել էր, որ Կամբոջան «պատերազմ չի հայտարարում»,  այլ ընդամենը պահանջում է ազատագրել իր տարածքը ու ստիպված է լինելու «մարտնչել», եթե լաոսցի զինվորները չլքեն երկիրը։

Լաոսի ու Կամբոջայի միջեւ սահմանի ընդհանուր երկարությունը մոտ 400 կմ է։

Սահմանի վիճահարույց հատվածում, ըստ համաշխարհային լրատվամիջոցների տվյալների, ապրիլից մինչեւ հիմա 30-100 լաոսցի զինծառայողներ են գտնվել, ովքեր այնտեղ խրամատներ են փորել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ