News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով Ճապոնիան մարտունակության վիճակ է բերել երկրի ՀՀՊ համակարգերը, հայտնում է ՌԲԿ-ն;

 Երկրի արեւմուտքում տեղադրվել են հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ըստ հյուսիսկորեական իշխանությունների հայտարարության՝ ամերիկյան Գուամ կղզու ուղղությամբ հարվածի դեպքում բալիստիկ հրթիռների հետագիծն անցնելու է ճապոնական Սիմանե, Խիրոսիմա ու Կոտի պրեֆեկտուրաների վրայով։ Հյուսիսկորեական հրթիռները մտադիր են որսալ ամերիկյան արտադրության Patriot PAC-3 ՀՀՊ համակարգերի օգնությամբ։

ՀՀՊ համալիրները սկսել են հյուսիսկորեացի զինվորականների գործողությունների շուրջօրյա մշտադիտարկում։ Բացի դրանից՝ Ճապոնական ծով է ուղարկվել հածանավ, որը սարքավորված է ամերիկյան արտադրության «Իջիս» նավային համակարգով, որն ունակ է ֆիքսել բալիստիկ հրթիռների արձակումները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ