News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Լոնգ Բիչ նահանգի վարչակազմը դատական հայցի շրջանակում 85 հազար դոլար է վճարել մահմեդական մի կնոջ, որից ոստիկանության աշխատակիցը պահանջել է հանել հիջաբը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Դատական հայցի համաձայն՝ Կիրստի Փուելին ու նրա ամուսնուն ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենայով երթեւեկելիս: Ոստիկանության կին սպան հայտնաբերել է նրա ձերբակալության հրամանը՝ խանութներում գողությունների պատճառով:

Փուելի ամուսինը սպային խնդրել է ձեւակերպել ձերբակալությունը, սակայն նրա խնդրանքը չի կատարվել: Դրանից հետո սպան Փուելից պահանջել է հանել հիջաբը: «Փուելը ստիպված է եղել հանրությանը ներկայանալ առանց կրոնական գլխաշորի»,- ասված է դատարանի որոշման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ