News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԿԳՆ-ի որոշումը՝ Ջավախքում 130 շարժական խումբ ստեղծելու եւ վրացերեն ուսուցանելու մասին, հայերին ինքնությունից զրկելու նպատակ է հետապնդում: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանություններն այս քայլով ջավախքցիներին ոչ թե հնարավորություն են տալիս, այլ պարտադրում են սովորել պետական լեզուն:

«Ենթադրենք՝ վրացերենին տիրապետեցին, դրանից ի՞նչ է փոխվելու: Վրաստանում ապրող հայերի կեսից ավելին տիրապետում է վրացերենին, բայց դրանից նրանց կյանքում ի՞նչ է փոխվել: Թող մեկը կանգնի եւ ասի, որ վրացերեն սովորելուց հետո իր կյանքում ինչ-որ բան է փոխվել, աշխատանք է գտել, իմաստը ո՞րն է: Դա ընդամենը գործիք է՝ ջավախահայերին ինքնությունից զրկելու»,- ասաց նա:

Դավիթ Ռստակյանի խոսքով՝ Վրաստանում դրա նախադեպն արդեն եղել է. «Կախեթիում ապրող հայերը պետական լեզուն սովորեցին՝ արդեն չկան, Գորիում սովորեցին՝ չկան, Թբիլիսիում սովորեցինք՝ կիսով չափ չկանք: Ես կարծում եմ, որ պետական լեզու ասվածն օգտագործվում է՝ հայերին իրենց ինքությունից օտարացնելու համար: Եթե հայը լավ տիրապետի իր լեզվին, նաեւ սովորի վրացերեն, դա միայն ողջունելի է, բայց այս դեպքում հակառակ ուղղությամբ են աշխատում վրաց իշխանությունները: Ստացվել է այնպես, որ մենք Վրաստանի իրավասության տակ ենք հայտնվել եւ հիմա լեզվի ուսուցումը պարտադրանք է պարզապես մեզ համար, սա հակահայկական երեւույթ է»,- ասաց նա:

Դավիթ Ռստակյանի խոսքով՝ վրաց իշխանությունների հայտարարությունները, թե ջավախքցիները չեն տիրապետում պետական լեզվին եւ այդ պատճառով է, որ չեն ինտեգրվում վրաց հասարակությանը, աշխատանք չեն կարողանում գտնել, միայն արդարացումներ են եւ ստահոտ հայտարարություններ. «Սահակաշվիլիի ժամանակ Ախալքալաքում աշխատանքի էին ընդունվում նրանք, որոնք վրացերեն չգիտեին, բայց դավաճանում էին հայերին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջավախքի Ախալքալաք քաղաքի ու մյուս բնակավայրերի բնակիչներին, որոնք հիմնականում հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել: Վրաստանի կրթության ու գիտության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ժվանիայի անվան դպրոցը պատրաստել է 130 շարժական խմբեր Ջավախքի համար, որպեսզի նրանք ուղեւորվեն այն վայրեր, որտեղ կա վրացերենի ուսուցման պահանջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ