News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քենիայում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ 9 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցչին:

Ուժայինների տվյալներով՝ 9 երիտասարդի շաբաթ գիշերը գնդակահարել են Նայրոբիի հետնախորշերում: Նրանց ցուցարարների դեմ իրականացված գործողության ժամանակ սպանել են ոստիկանները:

Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին: Ականատեսները հաղորդում են նաեւ, որ անկանոն կրակ բացած ոստիկանները 9-ամյա աղջկա են գնդակահարել:

Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններում հաղթել է Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենիատան (54.27%): Նրա մրցակիցը՝ նախկին վարչապետ Ռաիլա Օդինգան, 44.74% ձայն է հավաքել:

Քենիայի ընդդիմադիր կոալիցիան չի ընդունել ընտրությունների նախնական արդյունքները՝ հայտարարելով, որ ԿԸՀ-ի տվյալների բազան հաքերային հարձակման է ենթարկվել: ԿԸՀ-ն, սակայն, հերքել է այս հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ