News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Արիզոնա նահանգի թանգարանից գողացված հոլանդացի նկարիչ Վիլեմ դե Կունինգի Woman-Ochre կտավը 31 տարի անց գտել են, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Շատ ուրախ ենք, որ այս ստեղծագործությունը կարող է ցուցադրվել մեր ցուցասրահներում: Woman-Ochre կտավը թանգարանին է նվիրել Էդվարդ Ջոզեֆ Գալահերը»,- ասել է թանգարանի տնօրեն Մեգ Հեգիյարդը:

Հին իրերի վաճառքով զբաղվող Դեւիդ Վան Աուքերը նկարը հայտնաբերել է մի մասնավոր հավաքածու դիտելիս եւ 2 հազար դոլարով այլ իրերի հետ գնել այն: Վան Աուքերն այն վաճառքի է հանել Նյու Մեքսիկոյի իր խանութում:

Երբ գնորդները մի քանի անգամ այն նմանեցրել են աբստրակցիոնիստի կտավին, Վան Աուքերը դիմել է Արիզոնայի թանգարանի աշխատակիցներին: Թանգարանի մասնագետները հաստատել են, որ կտավն իրական է:

Թանգարանի տվյալներով՝ Woman-Ochre նկարը 1985 թվականին թանգարանից գողացել են անհայտ տղամարդ եւ կին, 15 րոպեի ընթացքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ