News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անկարայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունները Բունդեսթագի ընտրություններից հետո պետք է բարելավվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ: Ավելի վաղ դա Ֆրանսիայում եւ Ավստրիայում էր, հիմա մենք տեսնում ենք, որ Գերմանիան նույնպես հետեւում է այդ ռազմավարությանը: Կարծում եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը կբարելավվի»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությունից հետո երկիրը կվերանայի Անկարայի հանդեպ տնտեսական քաղաքականությունն ու վարկային եւ ներդրումային ծրագրերը: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Գաբրիելի այս հայտարարությունն անընդունելի եւ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը խորացնող էր որակել:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ