News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Բրիտանուհի Թերեզա Թերները տառապում է միսոֆոնիայով՝ ձայների հանդեպ անհանդուրժողականությամբ: Նա տանել չի կարողանում, երբ ինչ-որ մեկը բարձրաձայն ուտում է իր առջեւ:

Ըստ Metro-ի՝ մի անգամ նրա ամուսին Ռոբը տեսախաղ է խաղացել, որտեղ գլխավոր հերոսն անընդհատ ինչ-որ բան է ծամել: Թերեզային դա նյարդայնացրել է, եւ նա ամուսնուն խնդրել է դադարել խաղալ, իսկ հետո Facebook-ում ամուսնու վաճառքի մասին հայտարարություն է հրապարակել, հաղորդում է Life-ը:

«Ես 33-ամյա ամուսին ունեմ, որն ինձ այլեւս հարկավոր չէ, քանի որ ազդում է նյարդերիս: Ոչինչ չեմ ուզում, անվճար կտամ նրա հետեւից եկած առաջին իսկ մարդուն»,- գրել է կինը՝ հավելելով, որ ամուսինը վարժեցված է տանն ու զուգարանին:

Թերեզան աջակցության խոսքերի հույս ուներ, սակայն մեկնաբանություններում բազմաթիվ կանայք են արձագանքել՝ ցանկանալով գնալ Ռոբին ստանալու:

«Մինչեւ հիմա ամուսինս ծիծաղում է,- պատմել է Թերեզան:- Ուրախ եմ, որ իմ հիմար արարքը զվարճացրեց նաեւ այլ մարդկանց»:

Կնոջ խոսքով՝ ուրախ է, որ իր ամուսինը հումորի լավ զգացում ունի: Ոչ ոք չի գնացել Ռոբին տանելու, իսկ զույգը շուտով ամուսնության 4-րդ տարեդարձն է նշելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news