News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը հայտարարել է Միջերկրական ծովում միգրանտների փրկությանն ուղղված գործունեությունը դադարեցնելու մասին՝ լիբիական առափնյա ծառայության սպառնալից գործողությունների եւ իտալական կառավարության կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով, հաղորդում է Reuters-ը:

«Մենք դադարեցնում ենք մեր գործունեությունը, քանի որ լուրջ սպառնալիք ենք զգում լիբիական առափնյա ծառայության կողմից... Մենք չենք կարող վտանգի ենթարկել մեր աշխատակիցներին»,- հայտարարել է կազմակերպության իտալական բաժանմունքի նախագահ Լորիս դե Ֆիլիպին:

Նրա խոսքով՝ լիբիական առափնյա ծառայությունը ոչ կառավարական կազմակերպություններից պահանջել է երկրի ափամերձ շրջանից մի քանի հարյուր կիլոմետր հեռանալ: Անցյալ տարի էլ ծառայության ներկայացուցիչները 13 անգամ կրակել են MSF-ի նավի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ