News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դանիացի գյուտարար Պետեր Մադսենը, որին կասկածում են շվեդ լրագրող Քիմ Ուոլի ոչ կանխամտածված սպանության մեջ, դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Դանիական ռադիոն:

Մադսենը կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի 5-ը: Նրա փաստաբան Բետինա Հալդ Էնգմարկի խոսքով՝ գյուտարարը չի ընդունում մեղքը եւ պատրաստ է օժանդակել հետաքննությանը:

Պատմությունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նախօրեին: Լրագրողուհին օգոստոսի 10-ին Կոպենհագենում նստել է Մադսենի կառուցած «Նաուտիլուս» սուզանավը, բայց այդպես էլ տուն չի վերադարձել: Հաջորդ օրը խորտակված սուզանավը գտել են Կյոգե քաղաքի մերձակայքում:

Գյուտարարը փրկվել է: Նա պատմել է, որ նավը խնդիրներ է ունեցել, իսկ ուղեւորուհուն ափ է հանել դեռեւս երեկոյան՝ նավարկության մեկնարկից երեք ժամ անց, սակայն ոչ ոք նրան ողջ չի տեսել:

Փրկարարներին առայժմ չի հաջողվել սուզանավ մտնել եւ պարզել, արդյո՞ք այնտեղ մարմին կա:

30-ամյա Ուոլն աշխատում էր The New York Times եւ The Guardian պարբերականների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ