News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը ծրագրում է իր տարածքում անցկացնել 2018 թվականի Միջազգային բանակային խաղերի մրցույթներից որեւէ մեկը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանը:

«Մենք ծրագրում ենք մեզ մոտ անցկացնել մրցույթներից մեկը: Տեսնենք՝ ինչ մրցույթներ կլինեն, եւ կընտրենք այն մրցույթը, որը հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի տարածքում»,- ասել է նա:

Հակոբյանը նշել է, որ «Տանկային բիաթլոնն» ամենատեսարժան եւ նշանակալի մրցույթներից է, քանի որ բոլոր Զինված ուժերում տանկը հիմնական սպառազինություններից է:

«Մեծ դեր ունի նաեւ տանկի տեխնիկական վիճակը, տարբեր խոչընդոտներ հաղթահարելու եւ թիրախային կրակ վարելու ունակությունը եւ, իհարկե, անձնակազմի պատրաստվածությունը: Այն, ինչ մենք այսօր տեսանք, տպավորում է, հատկապես՝ տանկիստների պատրաստվածությունը»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ ռուսական կողմը լավ պայմաններ է ապահովել մրցույթների անցկացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ