News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ընթացքում կրկին հայտարարել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հակված լինելու մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Երկու երկրների առաջնորդները համամիտ են, որ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւը կարեւոր ու անհրաժեշտ քայլ է՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ձեռք բերելու ճանապարհին։ Նշվում է նաեւ, որ նախագահները հաստատել են իրենց հակվածությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ