News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիրակի օգոստոսի 13-ին, անհայտ անձը կրակ է բացել Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, արհմիությունների տանը։ Sydsvenskan պարբերականը փոխանցում է, որ միջադեպի մասին առաջին տեղեկությունը ստացվել է տեղի ժամանակով 05։50-ին։ 

Ականատեսների խոսքով՝ զինված տղամարդը շենք է ներխուժել եւ 5-6 կրակոց արձակել։ Նա բղավել է, որ վրեժխնդիր է լինում եղբոր համար։  Միջադեպի պահին շենքում 70-100 մարդ է գտնվել։ 3-ը վիրավորվել են։ Նրանցից երկուսը՝ 20 եւ 25 տարեկան ծանր վիճակում են։

Հանցագործության դրդապատճառները պարզաբանվում են։ Ոստիկանությունը միջադեպը նախնական կարգով որպես սպանության փորձ է որակում։ Կրակողին դեռ չի հաջողվել ձերբակալել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ