News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը խոստացել է, որ գահից չի հրաժարվի։ Սակայն Բուքինգհեմյան պալատում չեն ժխտում, որ 95-ամյակը բոլորելուն պես թագուհին կհրաժարվի գահից՝ արքայազն Չարլզին հանձնելով իշխանությունը։

Mail on Sunday-ը, վկայակոչելով պալատում աղբյուրներին, գրում է, որ 91-ամյա թագուհին կարող է Ռեգենտության մասին ակտի հարցում անել։ Դա կնշանակի, որ Չարլզը կդառնա ռեգենտ արքայազն՝ ստանձնելով միապետի պարտականությունները։ Փաստացի նա թագավոր կլինի, սակայն առանց համապատասխան տիտղոսի։ Աղբյուրների տվյալներով՝ իշխանությունը նման կերպ փոխանցելու նախապատրաստական ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ