Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետեւ կբարձրանա 1-2 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +34+36,
Գեղարքունիքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,
Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +29+33,
Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +31+35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +37+38,
Արարատում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +37+39,
Արմավիրում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +37+39,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +37+39,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +18+23, ցերեկը` +36+39,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +28+32,
Արցախում՝ գիշերը` +19+22, ցերեկը՝ +34+37: