News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հյուսիսում գտնվող հիվանդանոցում առնվազն 60 երեխա է զոհվել։ Նշվում է, որ արհեստական շնչառությունն ապահովող սարքերում օդի պաշարները չեն համալրվել հաշիվները չվճարելու պատճառով, հաղորդում է BBC-ն։

Ութար Փրադեշ նահանգի իշխանությունները խոստովանել են, որ սարքավորումներով դադարել են օդ մատակարարել, սակայն ասել են, որ մահվան պատճառներն այլ են եղել։ Զոհերը հիմնականում նորածիններ են եղել կամ տառապել են էնցեֆալիտով (գլխուղեղի բորբոքում)։

Մահերը գրանցվել են երկու օրվա ընթացքում՝ Գորակհապուր շրջանի Բաբա Ռագհավ հիվանդանոցում։  Դրանցից 30-ը գրանցվել են հինգշաբթի եւ ուրբաթ։ Տեղի լրատվամիջոցները գրում են, որ հիվանդանոցում խուճապ է սկսվել, երեխաների հարազատները հիվանդանոցի աշխատակիցներին օգնել են ձեռքով պահել արհեստական շնչառությունն ապահովող սարքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ