News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղազախա-ղրղզական սահմանին կանխվել է Ղազախստանի Հանրապետության պետական սահմանը անհայտ անձանց կողմից խախտելու փորձը։ Օրինախախտները շուրջ 15-ն են եղել, փոխանցում է NUR.KZ-ը։ 

Օգոստոսի 12-ին, շուրջ 20։00-ին «Ժասորկեն» սահմանապահ ջոկատը հայտնաբերել է իրավախախտների խմբին, որոնք անցք են փորել պարուրաձեւ պատնեշում՝ Ղազախստանի եւ Ղրղզստանի սահմանին։

Գործողությունները դադարեցնելու սահմանապահների օրինական պահանջին իրավախախտները չեն ենթարկվել՝ սահմանապահ ջոկատի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները։ Սահմանապահները տարբեր վնասվածքներ են ստացել։

Օդ արձակած նախազգուշական կրակոցից  եւ սահմանապահների օրինական պահանջները չկատարելուց հետո հարձակվողների նկատմամբ զենք է կիրառվել (երկու կրակոց է արձակվել)։

Արդյունքում հարձակվողներից մեկը վիրավորվել է, մյուսները, վիրավորին վերցնելով, փորձել են թաքնվել  Ղազախստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերից մեկում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորված հարձակվողը մահացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ