News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց օգնությանը դիմած կանանց։ Hurriyet-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իզմիրում։ 19 եւ 22 տարեկան երկու երիտասարդ կանայք դիմել են ոստիկանների օգնությանը՝ հայտարարելով, որ մոտոցիկլետներով տղամարդիկ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարում։ 

Սակայն իրավապահները հրաժարվել են նրանց օգնել։ Ավելին, կանայք են մեղավոր, քանի որ «անպատշաճ» են հագնված, եւ տղամարդիկ ճիշտ են վարվել։ Վրդովված աղջիկները սկսել են վիճել ոստիկանների հետ եւ վերջիններն ուժ են գործադրել։ Կանայք ոստիկանություն բողոք են ներկայացրել իրավապահների դեմ։ Ոստիկանները եւս նման կերպ են վարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ