News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Վան ստուգելու այն պնդումները, թե Վանում գտնվող պատմական «Դիլքայա Հյոյուք»-ում եւ հայկական գերեզմանոցում զուգարան են կառուցել:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի փոխանցմամբ, այդ տարածքը շրջափակված է եղել փշալարերով: Փայլանը զրուցել է տարածքի բնակիչների հետ, որից հետո նշել է. «Ուր ձեռքս տարա՝ մարդու ոսկոր դուրս եկավ: Այլեւս որեւէ կասկած չունեմ, որ այս տարածքը հայկական գերեզմանոց է եղել»:

«Ակոսի» հետ զրույցում հայ պատգամավորը նշել է, որ այդ տարածքը Ուրարտական ժամանակներից մնացած բնակավայր է եղել. «Այդ ժամանակներից ի վեր հայերն այնտեղ բնակություն են հաստատել: Ում հետ խոսեցի, բոլորը պատմում էին եկեղեցիների ու դպրոցների մասին, սակայն դժբախտաբար այդ հիշողությունը ջնջվել է»:

Փայլանն ընդգծել է, որ տեղացիներն ասում էին, որ այս հայկական գերեզմանոցի գերեզմանաքարերը 1940-50-ական թվականներին ոչնչացվել են: «Այս գերեզմանոցի շրջանում մահմեդական մատուռ, զուգարան եւ սրճարան է կառուցվել: Տխրեցի, որ մեր նախնիների մնացորդներին անգամ չկարողացանք տեր կանգնել»:

«Ակոսի» փոխանցմամբ, Վանի էդրեմիթի (հայկական Արտամետ) շրջանի Դիլքայա թաղամասում ծնվել մեծացել է Արշիլ Գորկին, նրա տն կողքը կառուցված եւ ժամանակի ընթացքում ոչնչացված աղբյուրը 2015-ին վերականգնվել է եւ Էդրեմիթի քաղաքապետարանի կողմից այդ մասին վկայող ցուցանակ է դրվել, բայց ըստ Փայլանի, այդ աղբյուրի եւ հայ համայնքի մասին պատմող ցուցանակը հանվել է, աղբյուրի ջուրն էլ կտրել են: Ըստ Փայլանի, հայկական կյանքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ