News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-ղազախական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 14-ին, Աստանայում Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ղազախստանի կառավարության ղեկավարը նշել է, որ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջեւ առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար: Սագինտաեւն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր մակարդակով փոխայցելությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ուրախ է հանդիպելու իր գործընկերոջ հետ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայ-ղազախական առեւտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ եւ առկա է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ներուժ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ եւ փոխշահավետ պայմանների հիման վրա:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մատնանշել փոխգործակցության մի շարք ուղղություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ