News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այնուամենայնիվ, Թուրքիան Հայաստանին զենք չի վաճառում ու չի զինում, իսկ Ռուսաստանը դա անում է, ընդամենն այդ մանրուքն ավելացնեմ, եթե դա մանրուք է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին զինելու ու պաշտպանելու քաղաքականությանը:

Նրա խոսքով, այս ամբողջ պատկերն իրական գործընթաց է, որը միշտ իրականացրել եւ շարունակում է իրականացնել Ադրբեջանը, բայց մյուս կողմից այդ ամենում կա նաեւ քարոզչական տարր. «Մենք պետք է ելնենք մի հանգամանքից, որ առայսօր ԼՂ հարցի լուծման հետ կապված Ադրբեջանի քաղաքականությունը մնում է ուժային, ի սկզբանե որդեգրել էր ուժային քաղաքականությունը եւ շարունակում է նույնը, որը մի կողմից ուղղված է միջնորդներին շանտաժի ենթարկելուն՝ «կա՛մ մեր ուզածը մեզ սկուտեղի վրա մատուցեք, կա՛մ էլ տեսեք, կարող են վերսկսվել ռազմական գործողությունները»: Սա մենք վաղուց արձանագրում ենք եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»:

Անդրադառնալով նրան, որ Թուրքիան օգնում է հենց Նախիջեւանին եւ ուժեր է կուտակում այնտեղ՝ հիմնվելով Ղարսի պայմանագրի վրա, ըստ որի նա Նախիջեւանի անվտանգության երաշխավորներից է, Շավարշ Քոչարյանն ասել է, որ կարեւոր չէ, թե որ հատվածում է տեղի ունենում ուժերի կուտակումը:, իսկ Ադրբեջանն ամենուրեք է կուտակում ուժերը. «Դա վերաբերում է եւ՛ Տավուշի շրջանին, եւ՛ ամբողջ Արցախի Հանրապետության սահմանին: Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն համարժեք, այլ նաեւ ասիմետրիկ պատասխան տալու»:

Դիտարկմանը, որ այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար, Հայաստանը չունի, ԱԳ փոխնախարարն արձագանքել է, ո դա գաղտնիք չէ. «Թուրքիան վաղուց է հայտարարել, որ իրենք մեկ ժողովուրդ, երկու պետություն են: Այստեղ տարօրինակ բան չկա, որ իրենք այսքան սերտ դաշնակից են: Նույնիսկ արյունակցական, ազգային կապ կա: Այդ բոլորը տրամաբանական է: Այդ տեսակետից ակնկալել, որ որեւէ այլ պետություն, ով ուզում է լինի, նույնքան կարող է մտերիմ լինել Հայաստանի հետ, կլինի մի քիչ չափազանցված»:

Քոչարյանի խոսքով, այլ բան է, որ Հայաստանն իր հույսը պետք է կապի ոչ թե մեկ պետության հետ, այլ պետք է կարողանա իր հարաբերությունները դիվերսիֆիկացնել տարբեր ուժային կենտրոնների, տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ:

«Ադրբեջանի քաղաքականությունը բոլորին հոգնեցրել է: Հոգնեցրել է Մինսկի խմբի համանախագահներին, հոգնեցրել է հենց այդ երեք միջնորդ պետություններին: Չմոռանանք, որ երեքն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Վերջիվերջո, նրանց կոչերը մի ուղղությամբ են, Ադրբեջանի գործողություններն՝ այլ ուղղությամբ»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ