News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջին 1,5 ամսում Հայաստանում անհամարժեք բռնության մակարդակը աննախադեպ աճել է: Այս մասին օգոստոսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Սակայն, նրա խոսքով, սա չի նշանակում, որ դրա համար համապատասխան հանգամանքներ կան: «Իմ կարծիքով՝ սա պարզապես ագրեսիվության պատահական կուտակում է, որը բռնության ինչ-որ աճ չի նշանակում: Սրա համար առկա է 2 գործոն՝ սթրեսը, որի ազդեցությամբ հանցագործությունը կատարվում է, եւ անհատը, որը հանցագործությունը կատարում է: Ինչո՞ւ ամռանը: Ամառը սովորաբար հանգստի ժամանակաշրջանն է, սակայն շատերը հանգստանալու չեն գնում, եւ հոգնածությունը նույնպես կարող է ագրեսիվության աճին նպաստող պատճառ լինել»,- նշեց Խուդոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ