News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Բերդ քաղաքում օոգոստոսի 12-13-ը անցկացվել է մեղրի եւ հատապտուղների 6-րդ փառատոնը: Միջոցառումները կազմակերպվել են «Սորան» ազգային պարկի տարածքում:

Լրագրողների հետ զրույցում «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ 2017 թվականին Շամշադինում մեղրի եւ հատապտուղների փառատոնը Բերդում, Տավուշի ամբողջ մարզում տուրիզմի զարգացման լավ հարթակ կդառնա:

Փառատոնը մեկնարկել է «Ջազ սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակում կատարվել են ջազային երաժշտական կոմպոզիցիաներ: Իրենց երաժշտական եւ պարային շնորհքը ցուցադրելու հնարավորություն է տրամադրվել նաեւ տեղական երիտասարդական երաժշտական եւ խորեոգրաֆիական խմբակներին, ինչպես նաեւ մայրաքաղաքից ժամանած հյուրերին: Փառատոնի մասնակիցները պարել են եւ երաժիշտներին ու երգիչներին աջակցել բուռն ծափահարություններով:

Հանդիսատեսի մի մասը հարմարավետ տեղավորվել է «ծղոտե աթոռներին» եւ վայելել լավ երաժշտությունն ու հաճելի ուրախ մթնոլորտը, որն իշխել է «Սորան» ազգային պարկում: Քաղաքի, շրջակա բնակավայրերի, Տավուշի մարզի բնակիչներն, իրենց հերթին, հյուրերին ներկայացրել են սեփական արտադրանքը:

Փառատոնի ընթացքում անցկացվել է ամենահամեղ մեղրով տորթի մրցույթ, իսկ վանահայր Արամ Միրզոյանը ելույթ է ունեցել եւ վերափոխման օրվա պատվին աղոթել, անցկացրել խաղողօրհնեքի արարողությունը:

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հայտարարել է, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի փառատոնի մասնակիցները սկսել են ժամանել պաշտոնական բացումից մի քանի օր առաջ: Նրա խոսքով՝ հյուրերի թիվն այնքան մեծ էր, որ քաղաքի հյուրանոցները պարզապես անկարող էին ընդունել բոլոր ցանկացողներին: Մանուչարյանը նաեւ նշել է, որ քաղաքի բնակիչները կենտրոնացած են հյուրանոցային բիզնեսի զարգացման վրա: «Շամշադինը բացահայտվում է Հայաստանի եւ աշխարհի համար: Մեղվաբույծների եւ մրցույթի մասնակիցների միջեւ փորձի փոխանակում է կատարվում: Համագործակցություն է հաստատվում»,- եզրափակել է Բերդի քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ