News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 15-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կգործի Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: 

Գրասենյակը գործելու է օդանավակայանի ժամանման սրահում՝ այն հատվածում, որտեղ ժամանող ուղեվորները ստանում են իրենց ուղեբեռը: Այն գործելու է շուրջօրյա եւ առանց ընդմիջումների: Օդանավակայանի նոր Վաճառքի եւ սպասարկման գրասենյակում հնարավոր կլինի ձեռք բերել հեռախոսահամար եւ լիցքավորել գործող համարի հաշիվը:

«Յուրաքանչյուր գրասենյակի բացումը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում մեր բաժանորդներին: Իսկ այս գրասենյակի նպատակն է, որ մեր սպասարկումը, պարզ եւ հարմար ծառայությունները հասանելի լինեն մարդկանց Հայաստան մուտք գործելու առաջին իսկ րոպեներից: Մեր ցանկությունն է, որպեսզի մեր բաժանորդները եւ մեր երկիր այցելող հյուրերը մշտապես կարողանան կապի մեջ մնալ իրենց դիմավորողների եւ, իհարկե, հարազատների հետ», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 76 սեփական եւ դիլերական Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաեւ աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ