News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ryanair ավիաընկերությունը կոչ է անում բրիտանական օդանավակայաններին կրճատել ոգելից խմիչքի վաճառքը՝ ուղեւորների անվերահսկելի  վարքագծի հետ կապված միջադեպերի կտրուկ աճի պատճառով, հայտնում է AP-ն։

Բյուջետային ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ ու կոչ է արել արգելել ոգելից խմիչքի վաճառքը մինչեւ առավոտյան ժամը 10-ը ու սահմանափակել բարերում ու ռեստորաններում պատվիրվող ըմպելիքների քանակը։

Ավիաընկերությունը ներկայացրել է քաղավիացիայի վիճակագրությունը, որը ցույց է տալիս 2012-2016 թթ․ միջադեպերի թվի 60 տոկոսի աճ, հայտնելով, որ դեպքերի մեծ մասում դեր է կատարել ոգելիցի գործածումը։ Ավիաընկերությունում անարդար են համարում, որ «օդանավակայանները եկամուտ են ստանում ուղեւորներին անսահմանափակ քանակության խմիչքի վաճառքից, մինչ ավիաընկերությունները հետո ստիպված են լինում բախվել դրա հետեւանքներին»։ Ավիաընկերությունը հայտնել է, որ քայլեր է ձեռնարկել իր չվերթների ժամանակ կործանարար վարքագծի դեպքերի կանխման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ