Թուրքիայում բեռնաբարձման կռունկն ընկել է ուղեւորատար միկրոավտաբուսի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել 11 մարդ, որոնցից 4-ը ծանր վիճակում են։
Ըստ Hyurriet-ի՝ դեպքը տեղի է ունեցել երկրի արեւելքում։ Նշում են, որ կռունկն ընկել է բեռնատարից, որն այն տեղափոխում էր ու շրջվել ավտոբուսի վրա։